Դասավանդման մեթոդիկան

«Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ի կողմից կիրառվող դասավանդման մեթոդն այն է, ինչ անհրաժեշտ է խոսակցական լեզվի յուրացման և կատարելագորման համար: Երբեմն հարկադրված ենք լինում ամենասեղմ ժամկետներում տիրապետել օտար լեզվին: Այս պարագայում խորհուրդ է տրվում ընտրել դասընթաց, որտեղ կիրառվում է հաղորդակցային մեթոդիկան: Այս մեթոդի էությունը կայանում է նրանում, որ հենց սկզբից պետք է պատրաստ լինել հաղորդակցվել տվյալ լեզվով:

Մեր կողմից առաջարկվող մեթոդիկան ենթադրում է դասական և հաղորդակցային մեթոդների յուրահատուկ համադրություն: Խոսակցական լեզվի կատարելագործման համար լայնորեն կիրառելով հաղորդկացային մեթոդը` դասապրոցեսի ընթացքում անհրաժեշտ ուշադրություն է դարձվում նաև քերականությանն ու լեզվական մյուս ասպեկտներին:

X