Կենտրոնի պատմությունը

«Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» օտար լեզուների ուսուցման և թարգմանչական կենտրոնը ֆրանսերենի ուսուցման առաջին մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում:
Այն հիմնադրվել է 1992 թ.-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում գործող «Հայաստան, փոխանակում և աջակցություն» («Armenie, Echange et Promotion») կազմակերպության կողմից։ Կենտրոնի ստեղծմանը նպաստել են Ռոն-Ալպերի մարզային խորհուրդը, Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհուրդը, Գրենոբլի քաղաքապետարանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, ։

Դասընթացավարների վերապատրաստումն ապահովել է «Ֆրանսերենի ուսուցման համալսարանական կենտրոնը» և «Թոշակառու մանկավարժներ առանց սահմանների» ասոցիացիան։

Ստեղծվելով Հայաստանի համար բավականին դժվար ժամանակաշրջանում՝ կենտրոնին այնուամենայնիվ հաջողվել է հաղթահարել դրանք և 1992թ-ից սկսած որակյալ ծառայությունները մատուցել։

Տարիներ շարունակ կենտրոնը ֆրանս-հայկական քույր-քաղաքների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում անվճար դասընթացներ է կազմակերպում ՀՀ տարբեր քաղաքներում։

Ստեղծման օրվանից ի վեր կենտրոնը մեծ հաջողություններ է գրանցել օտար լեզուների դասավանդման ինտերակտիվ մեթոդների ներդրման գործում։

30-ամյա աշխատանքային ճանապարհը պարտավորեցնում է ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը և ձեռք բերել որակական նոր մակարդակ։

Our Skilled Instructors

50
PROFESSIONAL INSTRUCTORS
87
NEW COURSES EVERY YEAR
25
LIVE SESSIONS EVERY MONTH
277
REGISTERED STUDENTS

What Our Students Say

X