Մեր թիմը

«Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ի թիմը համալրված է  հմուտ և արհեստավարժ  կադրերով, ովքեր բացի  համապատասխան լեզվի բուհական-մասնագիտական գիտելիքներից, հրաշալի տիրապետում են ուսուցման արդյունավետությունն ապահովող դասավանդման ինտերակտիվ մեթոդիկային: Իմացական և մեթոդական որակները թույլ են տալիս ճշգրիտ գնահատել յուրաքանչյուր հաճախորդի հնարավորություններն ու  ձգտումները՝ դյուրին դարձնելով ցանկալին  իրականություն դարձնելու յուրաքանչյուրի պահանջը:

Բարձր արհեստավարժություն, արդյունքի հանդեպ պատասխանատու վերաբերմունք, մարդկային հարաբերությունների հաճելի միջավայր. ահա  այն գործոնները, որոնց համադրությունն  առավել դյուրին է դարձնում  մատուցվող նյութի փոխանցումը և  յուրացումը սովորողների կողմից:

X