Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» օտար լեզուների ուսուցման և թարգմանչական կենտրոնը ֆրանսերենի ուսուցման առաջին մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում:
Այն հիմնադրվել է 1992 թ.-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում գործող «Հայաստան, փոխանակում և աջակցություն» («Armenie, Echange et Promotion») կազմակերպության կողմից։ Կենտրոնի ստեղծմանը նպաստել են Ռոն-Ալպերի մարզային խորհուրդը, Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհուրդը, Գրենոբլի քաղաքապետարանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ։
Դասընթացավարների վերապատրաստումն ապահովել է «Ֆրանսերենի ուսուցման համալսարանական կենտրոնը» և «Թոշակառու մանկավարժներ առանց սահմանների» ասոցիացիան։
Ստեղծվելով Հայաստանի համար բավականին դժվար ժամանակաշրջանում՝ կենտրոնին այնուամենայնիվ հաջողվել է հաղթահարել դրանք և 1992թ-ից սկսած որակյալ ծառայությունները մատուցել։
Տարիներ շարունակ կենտրոնը ֆրանս-հայկական քույր-քաղաքների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում անվճար դասընթացներ է կազմակերպում ՀՀ տարբեր քաղաքներում։ Ստեղծման օրվանից ի վեր կենտրոնը մեծ հաջողություններ է գրանցել օտար լեզուների դասավանդման ինտերակտիվ մեթոդների ներդրման գործում։