Վճարման կարգը

 

Խմբային դասընթացների համար

 

  • 1-ին դասին վճարում չի կատարվում, և դասընթացը չշարունակելու որոշում կայացնելու դեպքում հաճախորդը որևէ պարտավորություն չի կրում կենտրոնի նկատմամբ:
  • Վճարումը կատարվում է երեք մասով կանխավճարային տարբերակով։
  • Ընթացիկ խմբում  ներգրավվելու դեպքում կատարվում է վերահաշվարկ։
  • Անցած դասերի գումարը նվազեցվում է ընդհանուր գումարից։

 

Բացակայություններ

Խմբային դասընթացից 1 կամ 2 բացակայությունը չի լրացվում կամ փոխհատուցվում: 3 և ավելի հաջորդական բացակայությունները փոխհատուցվում են անհատական պարապմունքներով / 3 խմբակային դաս = 1 ժամ անհատական պարապմունք/ կամ ուսանողի ցանկությամբ բացակայություններին համապատասխանող գումարը նվազեցվում է վերջին վճարումից:


Հաճախորդի կողմից դասընթացը դադարեցնելու դեպքում կենտրոնը պարտավորվում է կատարել վճարված գումարի վերջնահաշվարկ և գումարի մնացորդի 90%-ի վերադարձ:

 


Անհատական դասընթացների համար

 

Վճարվում է յուրաքանչյուր 1(մեկ), 5 (հինգ) կամ 10 (տասը)  դասի համար կանխավճարային կամ հետվճարային տարբերակով։


Անհրաժեշտ է կենտրոնին նախապես տեղյակ պահել նախընտրած վճարման կարգի մասին։ 


Բացակայություններ

Անհատական դասընթացի դեպքում հաշվարկվում են բացառապես փաստացի իրականցված դասերը:
Հաճախորդը կարող է չեղարկել կամ հետաձգել դասը` 

• առկա դասընթացի դեպքում նախատեսվող մեկնարկից առնվազն 2 ժամ առաջ,

• առցանց դասընթացի դեպքում նախատեսվող մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ,
հակառակ դեպքում դասաժամը կհաշվարկվի գործող ժամավճարի համաձայն:

 

Դասընթացի խզման կարգը


Հաճախորդի կողմից դասընթացը դադարեցնելու դեպքում կենտրոնը պարտավորվում է կատարել վճարված գումարի վերջնահաշվարկ և գումարի մնացորդի 90%-ի վերադարձ: