Սույն Գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց վրա, ովքեր օգտվում են «Ֆրանս–Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» ՍՊԸ–ի (այսուհետ «Ընկերություն») կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:
Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կարգավորում է www.france-formation.am կայքի (այսուհետ` «Կայք») օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:
Սույն Գաղտնիութան Քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:
1. Անձնական տվյալներ
Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:
2. 18 տարին չլրացած անձանց տվյալների գաղտնիություն
Մենք չենք հավաքում կամ պահանջում տվյալներ 18 տարեկանից ցածր անձանցից, ինչպես նաև չենք թույլատրում 18 տարեկանը չլրացած անձանց գրանցվել` ծառայություններից օգտվելու նպատակով: Մենք հնարավորություն չունենք ստուգել կայքից օգտվողների կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը, ուստի մենք պատասխանատվություն չենք կրում 18 տարեկանը չլրացած անձանց կողմից մեր կայքից և մեր կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հետևանքների համար:
3. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները
Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`ծառայությունների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար, Ձեզ հետաքրքրող ծառայությունները առաջարկելու համար, կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու, մեր կայքի օգտագործումը վերլուծելու, մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու, մեր պայմանները եւ դրույթները իրականացնելու համար:
4. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը
Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ընկերությունը երբեք չի խդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
5. Գործող օրենք և իրավասություն
Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
6. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Ընկերությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով:
Սույն Գաղտնիության Քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները: