Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են «Ֆրանս–Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» ՍՊԸ–ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները:

 

Ընկերությունն առաջարկում է ֆրանսերենի, անգլերենի, հայերենի օնլայն և օֆլայն դասընթացներ տարիքային տարբեր խմբերի համար։

 

Ընկերության իրավունքներն ու պարտականությունները

 

Ընկերությունը պարտավոր է

1.    ծառայությունները մատուցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով,
2.    մինչև ծառայությունների մատուցումը սկսելը ստուգել ուսանողի գիտելիքների մակարդակը՝ առանց լրացուցիչ վարձատրության իրականացնելով անհատական տեստավորում և հարցազրույց,
3.    վարել դասընթացների հաճախելիության գրանցամատյան,
4.    ուսանողին ապահովել դասընթացների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական և ուսումնական նյութերով ,
5.    ուսանողին  ապահովել օֆլայն  դասընթացների իրականացման համար նախատեսված  հարմարավետ կահավորված դասասենյակներով,
6.    դասընթացն ավարտելուց հետո  5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ուսաոնղին տրամադրել  մասնակցությունը հավաստող համապատասխան վկայականներ։

 

Ընկերությունն իրավունք ունի

1.    պահանջել ուսանողից  վճարել մատուցված ծառայությունների դիմաց վճարման պայմաններում սահմանված կարգով և չափով
2.    հրաժարվել ծառայություն մատուցել, եթե ուսանողը  պատշաճ չի կատարում իր պարտականությունները,
3.    դասընթացի ընթացքում փոխարինել ուսուցչին մեկ այլ որակավորված ուսուցչով։

 

Ուսանողի  իրավունքներն ու պարտականությունները

 

Ուսանողը պարտավոր է

1.    հաճախել դասերին, նախապես փոխադարձ պայմանավորվածությամբ կազմված գրաֆիկի համաձայն,
2.    ապահովել օնլայն դասերի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցի և ինտերնետ հասանելիության առկայություն ,
3.    հետևել  ուսուցչի բոլոր ցուցումներին և կատարել տրված առաջադրանքները, այլապես ուսուցիչը պատասխանատվություն չի կրում նրա առաջընթացի համար,
4.    կատարել  վճարումը կայքում նշված գումարի չափով՝ ArCa, MasterCard, VISA, American Express  և Idram վճարային համակարգերով:

 


Ուսանողն իրավունք ունի

1.    հետաձգել կամ չեղարկել օֆլայն անհատական դասը՝  նախատեսվող մեկնարկից առնվազն  2 ժամ առաջ տեղյակ պահելով Ընկերությանը, հակառակ դեպքում դասաժամը հաշվարկվում է գործող ժամավճարի համաձայն,
2.    հետաձգել կամ չեղարկել օնլայն անհատական դասը՝ նախատեսվող մեկնարկից առնվազն  1 ժամ առաջ տեղյակ պահելով Ընկերությանը, հակառակ դեպքում դասաժամը հաշվարկվում է գործող ժամավճարի համաձայն,
3.    ցանկացած ժամանակ դադարեցնել դասընթացը ՝ պահանջելով կատարել վերջնահաշվարկ և գումարի վերադարձ՝ ըստ վճարման պայմաններում նշված կարգի։